Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ կտեղափոխվի Հրաչյա Հարությունյանը Հայաստան

Հասարակություն
հրաչյա

6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է։ Հարազատները սպասում են, թե երբ է տեղի ունենալու Վերաքննիչ դատարանի նիստը, որպեսզի հետագայում հնարավոր լինի նրան տեղափոխել Հայաստան։ Հրաչյա Հարությունյանի աղջիկը՝ Լիլիթ Հարությունյանը, «Ա1+»-ին փոխանցեց, որ այս ընթացքում հոր հետ երբեւէ չեն խոսել, նրանից տեղեկություններ են իմանում փաստաբանի կամ հարազատների միջոցով։ Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ. հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: