Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում գովազդային վահանակ է ընկած. լուսանկարներ

Հասարակություն
IMG_2894-11230-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում ընկած գովազդային վահանակը խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարներն իրականացնում են գովազդային վահանակի կառուցատարրերի մասնատման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ավելի վաղ, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ («Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին), կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան 64 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 7727 JR պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին. վտանգավոր ոչինչ չկա: ԱԻՆ IMG_2924-11234-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng   IMG_2927-11235-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng   IMG_2933-11236-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng