Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենք ուզում են, որ դուք թողեք ձեր եղած-չեղածը և գնաք այս երկրից» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-3

Շրջանառության հարկի մասին նոր օրենքը առանց փոփոխության վաղվանից ուժի մեջ է մտնելու։ Հանրապետական կուսակցությունն այսօր տապալեց պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը։ Քվորում չապահովվեց. Ներկա էր 37 պատգամավոր։ Նույնիսկ չօգնեց տնտեսվարողների ճնշումը, որոնք այսօր թե առավոտյան եւ թե երեկոյան հավաքվել էին ԱԺ շենքի մոտ։ Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» խմբակցություններինն էր։ ԱԺ շենքից դուրս եկած ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իշխող Հանրապետական կուսակցությունը անմարդկային վերաբերմունք ցուցաբերեց հազարավոր տնտեսվարողների նկատմամբ։ «Իրենք ուզում են, որ դուք թողեք ձեր եղած-չեղածը և գնաք այս երկրից, իրանք արհամարում են ձեզ և չեն գալիս նիստին՝ Սերժ Սարգսյանի հրահանգին են սպասում»,- բողոքող առևտրականներին հայտարարեց Արամ Մանուկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում