Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ հայ լրագրողների նկատմամբ բռնությունների մասին

Քաղաքականություն
Дунья-Миятович1

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը սեպտեմբերի 30-ին Հայաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել լրագրողների վրա հարձակվողներին և վերացնել լրագրողների աշխատանքը խոչընդոտելու անպատժելիության մթնոլորտը: Միյատովիչն անդրադարձել է նախ՝ սեպտեմբերի 19-ի միջադեպին, երբ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խլել է «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողի ձայնագրիչը։ Այս մասին նա գրել է Արտգործնախարարին հղված նամակում՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով կզբաղվեն այդ գործով։ ԵԱՀԿ ներկայացուցիչը նաև հիասթափություն է հայտնել, որ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա հարձակվելու փաստի առիթով: Նամակում մտահոգություն կա նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի դեմ բռնության և բերման ենթարկելու փաստի առթիվ. «Ես իշխանություններին հորդորում եմ՝ ճիշտ ժամանակին և համապատասխան գնահատականներ տալ այս հանցագործություններին: Անպատժելիության հետևանքով կարող են ավելանալ բռնությունների դեպքերը և կարող է բացասական ազդեցություն թողնել խոսքի և մամուլի ազատության վրա»: