Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սյունիքի ժողովուրդը պատանդ է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
d053d2d6676b6709a1343a127b008967

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերանշանակումը ոչ այլ ինչ է, քան արհամարհանք Հայաստանի պետականության, նրա սահմանադրության եւ իրավակարգի նկատմամբ։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Նորանշանակ մարզպետի հյուսիսկորեական ոճով բեմադրված դիմավորման արարողությունը աղճատում է ազատասեր հայ ժողովրդի կերպարը, վիրավորում նրա պատիվն ու արժանապատվությունը, որովհետեւ մեր ժողովրդին ի ցույց է դնում անպատիվ լույսի ներքո»,- ասաց պատգամավորը։ ՀԱԿ խմբակցության պատգամավորը հավելեց, որ բոլորը լավ գիտեն, որ սյունիքի ժողովուրդը արժանապատվություն ունի, պարզապես նրանք պատանդ են պահվում հանցավոր խմբավորման ձեռքին. «Չհուսալքվեք, ժողովուրդ, մենք միասին ազատելու ենք Հայաստանը «լիցկայական» բանդաներից։