Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Աղաբաբյանը հայհոյել է Արամ Մանուկյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4673681400164481

Հանրապետական հեղինակությունների այսօրվա քննադատության թիրախը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էր Աբովյանի հանրահավաքում արված հետեւյալ արտահայտությամբ. «Իմ հպարտությունը, ձեր տեսակը էդ էն մարդն ա, որն ասում է տո Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, էս երկրի տերը ես եմ»։ Ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Արամ Մանուկյան ա, ինչ ա, չեմ իմանում, նախագահի հասցեին, նա նշանակում ա՝ իրա տունն էլ ա ըտենց կարգավորում քֆուրա տալիս»։ Արամ Մանուկյանը հայհոյել է երկրի դրոշը, համոզված է Առաքել Մովսիսյանը։ Ինքն էլ է հայհոյում ընդդիմադիրներին, բայց ինքն, իր բառերով, ընդամենը տեղն է դնում ընդդիմությանը. «Ես անհատին եմ հայհոյում, իսկ երկրի դրոշին, երկրի հիմնին երկրի ղեկավարին, դա ամբողջ աշխարհի համար ես համարում եմ դավաճան»։ Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին Արամ Մանուկյանի հիշյալ արտահայտությունն ընդհանրապես ափերից հանել էր. «Արամ Մանուկյան։ Ո՞վ ես դու, որ իմ երկրի նախագահին հայհոյում ես»։ Պարոն Մանուկյանը հայհոյել է Աշոտ Աղաբաբյանի երկրի նախագահին եւ նրա սրբությանը, պատգամավորը կարող էր այլ լեզվով խոսել ընդդիմադիր գործչի հետ. «Ես ընդամենը դաստիարակված տղա եմ, դրա համար չեմ սատկացնում դրան։ Ինձ համար ինքը վիժվածք ա, իրան դրել ա մեր հին Արամ Մանուկյանի տեղը»։ Արամ Մանուկյանը պետք է պատերազմի ժամանակ դրսեւորվեր, թող պատերազմի ժամանակ անձնազոհվեր։ Աշոտ Աղաբաբյանը հարցնում է՝ որտե՞ղ էր Արամ Մանուկյանը. «Ու՞ր էիք, արա, դուք։ Դուք ու՞ր էիք էն ժամանակ, ձեր կնանոց, ձեր մերերի փեշի տակ չէի՞ք»։ Ինչքան ավելի լավ կլիներ Աշոտ Աղաբաբյանի համար, եթե Հայաստանում ընդդիմություն չլիներ։ Ինքն ամբողջ ընդդիմությանը կոչ է անում միասնական լինել իշխանության հետ. «Թող աշխարհը զարմանա, որ էս հայկական պետության մեջ ընդդիմություն չկա, բոլորս իրար հետ ենք»։ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը համաձայն է, որ Արամ Մանուկյանի ասածն այնքան էլ հաճելի չի եղել իրենց ականջին. «Չեմ կարծում, որ Արամը... ուղղակի դա ստացվել է, ինքն էդպիսին չի»։ Բայց դա պատճառ չի դարձել, որ ԲՀԿ-ն պարոն Մանուկյանին հեռու պահի եռյակի հանրահավաքներից, թեպետ ինքը չկար ոչ Հրազդանում, ոչ էլ Սիսիանի եւ Կապանի հանրահավաքներում. «Ով որտեղ գնա, դա որոշում է տվյալ կուսակցությունը»։ Ի դեպ, պարոն Մանուկյանն այսօր հրաժարվեց ասել ավելին, քան ասել էր Աբովյանի հանրահավաքի ժամանակ։