Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյանը՝ եռյակի մասին. «Այդ ի՞նչ ամբիցիաներ են»

Քաղաքականություն
arcvik1

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դժվարանում է ասել, թե ինչի մասին են քառյակի մյուս ուժերի մարզային հանրահավաքները. «Մի անգամ դիտեցի՝ արդեն եռյակը համեմատում են նաեւ հայոց եռագույնի հետ, դժվարանում եմ ասել, թե ինչ ամբիցիաներ են»։ Քառյակը 12 կետերի շուրջ էր ձեւավորվել՝ ասում է պարոն Մինասյանը։ Հանրահավաքում խոսվում է գրեթե ամեն ինչի մասին, բացի էդ կոնկրետ կետերից. «Պարոն Մինասյանը եռյակի մարզային հանրահավաքներում միասնական պահանջներ չի տեսնում, յուրաքանչյուրն առաջ է քաշում մի պահանջ, որը մյուս ուժի ծրագրերի մեջ չկա. «Մեկն ասում է իշխանափոխություն, մեկն ասում է հանրահավաքների ճնշմամբ հասնենք իշխանությունների հրաժարականինը չի ասում, մեկն ասում է՝ մենք արտահերթ ընտրություններ չենք ուզում»։ Հենց սրա համար էր Դաշնակցությունը քառյակի մյուս ուժերին ասում՝ եկեք սահմանադրական բարեփոխումների մասին չխոսենք մարզային հանրահավաքների ժամանակ։ Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատում է, որ հանրահավաքները պե՛տք է լինեին նաեւ 12 կետերի մասին. «Ինչ ասեմ, իրենց իրավունքն է»։ Պարոն Վարդանյանը կարծում է, որ կարիք չկա 8 հանրահավաք անել եւ ամենուր ասել նույն բանը, դա մաշում է քառյակի պահանջների տրամաբանությունը. «Եթե քննարկեինք համատեղ, ես կարծում եմ, որ երկու-երեք մարզային հանրահավաքները բավարար կլինեին»։ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում կխոսվի քառյակի առաջարկած 12 կետերից, բայց դրան էլ Դաշնակցությունը չի մասնակցի։ Աղվան Վարդանյանը դեմ չէ եռյակի որոշ ուժերի իշխանափոխության կոչերին, բայց ինչպե՞ս. «Ասել իշխանափոխություն, բայց չանել իշխանափոխություն եւ չանել հստակ դրա մեխանիզմները, ուղղությունները, մեթոդները, քայլերը, դա մենք բազմիցս տեսել ենք»։ Ի դեպ, մարզային հանրահավաքներում հնչող իշխանափոխության կոչերն արդեն զվարճացնում են հանրապետականներին։ Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի՝ «Նույնիսկ, կարծում եմ, որ անիմաստ է նման առաջարկություններն ու կոչերը»։