Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցի պատվիրակները մեղադրեցին Նաիրա Զոհրաբյանին.Առավոտ

Քաղաքականություն
zohrabyan

Այսօր` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, Վեհաժողովը քննարկեց Եվրոպայում ռասիզմի, նեոնացիզմի դեմ դրսևորումների ու դրանց դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հարցը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ արեց միջազգային իրավունքին համապատասխան՝ հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ այդ երկրի նախագահի հանդեպ՝ պետականորեն քարոզվող հակահայության համար: Տիկին Զոհրաբյանի ելույթին ընդդիմացան ադրբեջանցի պատվիրակներ Սահիբա Գաֆարովան (լուսանկարում) և Սևինջ Ֆաթալիևան ու տիկին Զոհրաբյանին մեղադրեցին «սխալ տեղեկատվություն տարածելու» մեջ: իկին Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում նման հայտարարությունները «առնվազն զվարճալի» համարեց ու շարունակեց. «Չեմ կարծում, որ այս դահլիճում կա մեկը, որ այս հայտարարությունները լուրջ կընդունի: Ես մշտապես խոսել եմ փաստերով, այսօր ևս խոսել եմ բացարձակապես փաստերով: Ադրբեջանի բոլոր հեռուստաընկերություններն էին, որ ցուցադրեցին, թե ինչպես են նվաստացնում և ստորացնում Կարեն Պետրոսյանին, իրենց նախագահի` Ալիևի պաշտոնական կայքում է տեղադրված նրա ելույթը դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որտեղ նա ասել էր, թե մենք պետք է արնաքամ անենք երկիրը: Իր երկրի նախագահի պաշտոնական կայքում է տեղադրված իր երկրի ղեկավարի հայտարարությունը, որ եթե ֆաշիստական Հայաստանը շարունակի իր կեղտոտ գործելաոճը, Հայաստանի գոյությունը մենք ընդհանրապես կդնենք հարցականի տակ: Ամբողջական հոդվածն այստեղ՝