Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում հնչել են կրակոցներ. կա մեկ վիրավոր

Հասարակություն
9f5e77c7fefa8f48c59ef4f0883f60e7

Դեպի Սարալանջ տանող ճանապարհի վրա այսօր հնչել են կրակոցներ։ Այս տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։ Ահազանգը ստացվել է 14,30-ի սահմանում։ Դեպքի վայրում հայտնաբերվել են դատարկ պարկուճներ։ Այս պահին տեղում աշխատում է ոստիկանության օպերատիվ խումբը։ Թե որն է եղել կրակոցի պատճառը, դեռ հայտնի չէ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ կա մեկ վիրավոր։