Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազնավուրը խոստացել է Էրդողանին Ծիծեռնակաբերդ ուղեկցել. ԱՐՄԵՆՊՐԵՍ

Քաղաքականություն
4d3b3cf73a881371322efcd8e5bd08b8

Ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրն իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան շարունակում է ժխտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազնավուրը հայտնել է RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նշելով, որ Էրդողանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրվել է Հայաստան, Ազնավուրը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը դեռևս որևէ կերպ չի արձագանքել հրավերին: «Նա դեռ չի պատասխանել, բայց եթե նա գա, ես էլ նրա հետ կգնամ»,- հայտնել է շանսոնյեն: Անդրադառնալով այն փաստին, որ ինքն արդեն 90 տարեկան է, Ազնավուրը հույս է հայտնել, որ նախքան իր վախճանը, հայերի ու թուրքերի միջև հարաբերությունները կկարգավորվեն: Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին: Նախագահն այս հայտարարությունն արել է 2014թ. մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին։