Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաթղթեր՝ Սուրիկ Խաչատրյանի դատվածության մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e21aeb76a57fb2460553990721e89608

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին»  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԲԱՆԴԻՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ՝ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ (ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ԼԻՍԿԱ ՄԱԿԱՆՎԱՄԲ) ՄԱՍԻՆ Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին և նրա խմբակին ծառայություններ մատուցելու, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում բռնազավթված իշխանության երկարաձգումը սպասարկելու համար տիրապետում է բավականին մեծ «արժանիքների». պաշտոնապես նա դատապարտված է եղել բազմաթիվ անգամ տարբեր հանցագործություններ կատարելու փաստերով՝ ծանր մարմնական վնասվածք, պետական գույքի հափշտակություն, անձնական գույքի հափշտակություն, տրանսպորտային միջոցների առևանգում, չարամիտ խուլիգանություն։ Սերժ Սարգսյանի և նրա խմբակի անդամների հիմնական խնդիրն է իրականացնել վերահսկողություն առկա ապօրինի իշխանավարման համակարգում, որի համար անհրաժեշտ են քրեական տարրեր։ Նրանք, մտադիր լինելով շարունակել իշխանության բռնազավթումը, անհրաժեշտություն են տեսել կրկին օգտվել Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից, ով պատրաստ է ցանկացած տիպի պատվերի, ցանկացած հանցագործություն կատարելու: Փաստացի տարիներ շարունակ Սուրիկ Խաչատրյանի ուղղակի վերահսկողության տակ են գտնվել ՀՀ Սյունիքի մարզի ինչպես տեղական չինովնիկները, այնպես էլ մարզի գործարար շրջանակը։ ՀՀ Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը իշխանության բռնազավթիչների համար բացառիկ է։ Անպատժելիության և վախի մթնոլորտի խորհրդանիշ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ հանցագործությունների մասին փաստերը բազմիցս են հրապարակվել զանգվածային լրատվամիջոցներով, սակայն քրեաիրավական պատշաճ արձագանք չեն ստացել։ 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունը ակնհայտ դարձրեց Սուրիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող զինված խմբի գործունեությունը, որը տարիներ շարունակ հարձակումներ է գործել անձանց և կազմակերպությունների վրա, զրկել նրանց սեփականությունից, կյանքից և պատճառել բարոյական, առողջական ու գույքային վնասներ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Գնահատում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը որպես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի (անդրկուլիսյան) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք։ Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեա-իրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեա-իրավական գնահատականի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական գնահատականի՝ Դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից: Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան ՀՀ Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը։ Ստորեւ՝ Սուրիկ Խաչատրյանի դատվածության մասին փաստաթղթերի լուսապատճենները sur surik