Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Մովսիսյան. «Պետք ըլնի, նորից եմ հայհոյում, բայց ես թաքուն չեմ անում էդ ամեն ինչը». Առավոտ

Քաղաքականություն
shmays-shamshyan

Հարցին, թե ԲՀԿ-ին համարո՞ւմ է ընդդիմություն, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ինքը առաջուց էլ միշտ էլ պետության համար ընդդիմություն ա եղել, և ես նորմալ եմ գնահատում դա: Ընդդիմությունը, եթե ինչ-որ մի բան տեսնում ա սխալ կամ ճիշտ, պետք ա իրանք էլ իրանց խոսքն ասեն: Բայց ձեր նման չեմ համարում ես թշնամիներ, որ ըտենց կոպիտ եք խոսում: Նրանք էլ մեր ժողովուրդներն են»: Դիտարկմանը, որ նրանք իշխանափոխություն են ուզում, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ լսել նման բան: Նույն Ծառուկյան Գագոն երբևիցե չի ասել՝ իշխանափոխություն: Անունը ի՞նչ ա, չեմ իմանում՝ Արամ Մանուկյան ա, ինչ ա, նախագահի հասցեին ըտենց բաներ ա ասում, նշանակում ա, նա իրա տունն էլ ա էդ վիճակով կարգավորում, հայհոյանք ա անում միտինգի ժամանակ նախագահին: Դա երկրի ֆլագն ա, երկրի դրոշն ա, ուրեմն նրանք սրբություն չունեն, որ նախագահին…»: Լրագրողները հիշեցրեցին, որ ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք, այդ թվում նաեւ ինքը, հենց Ազգային ժողովում են անթույլատրելի վարք դրսևորում ու անթույլատրելի բառապաշարով խոսում, հայհոյում. «Պետք ըլնի, նորից եմ հայհոյում, բայց ես թաքուն չեմ անում էդ ամեն ինչը, բայց ոչ երկրի նախագահի հասցեին: Դա նշանակում ա՝ դու սրբություն չունես, ես անհատին եմ հայհոյում, իսկ երկրի դրոշին, հիմնին, նախագահին, դա ամբողջ աշխարհի համար ես համարում եմ դավաճան: Ընդդիմադիրներին մենք չենք հայհոյել երբեք, ընդամենը իրենց տեղն ենք դրել»,- պատասխանեց Առաքել Մովսիսյանը:   Ամբողջական հոդվածը՝ այստեղ