Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Սարգսյանը գրավեց 4-րդ տեղը

Սպորտ
sport-chess-patani1

Հայաստանի պատանի շախմատիստներն ու շախմատիստուհիները չկարողացան մեդալ նվաճել հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում: Մեր պատվիրակներից անհամեմատ հաջող հանդես եկավ Շանթ Սարգսյանը, որը մինչեւ 12 տարեկանների մրցաշարում 8,5 միավորով բաժանեց 1-4-րդ տեղերը: Ավաղ, լրացուցիչ հաշվարկով մեր 11-ամյա շախմատիստը ի վերջո գրավեց 4-րդ տեղը: Լրացուցիչ գործակիցներով մեդալից զրկվեց նաեւ Տիգրան Կ. Հարությունյանը, որը 18 տարեկան շախմատիստների մրցապայքարում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր, բաժանեց 3-7-րդ տեղերը, բայց առաջնությունը վերջնական ավարտեց 6-րդ հորիզոնականում: Լիովին նմանատիպ արդյունք ցույց տվեց նաեւ մինչեւ 14 տարեկանների խմբում հանդես եկած մեր շախմատիստ Հայկ Մ. Մարտիրոսյանը: 16 տարեկանների առաջնությունում ստեփանակերտցի Մանուել Պետրոսյանը 8 միավորով բաժանեց 5-7-րդ տեղերը: Մեր երկու շախմատիստուհիներից հաջող հանդես եկավ Սիրանուշ Ղուկասյանը, որը մինչեւ 16 տարեկանների առաջնությունում վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 10-13-րդ տեղերը: