Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Շանթ Հարությունյանին մարզպետ չեն նշանակի (տեսանյութ)

Հասարակություն
c28c1b270a4434c953b787a0dda38e3d

Շանթ Հարությունյանի գործի շրջանակներում երեսուն երեխա մեծանում է ծանր սոցիալական վիճակում եւ ամենակարեւորը՝ առանց հոր: Վաղը ժամը 11-ին «Անմեղության կանխավարկած խախտող նախագահն ինքն է հանցագործ» խորագրով բողոքի ակցիա է  անցկացվելու  հենց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց։ Վաղը  տեղի է ունենալու «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով դատական նիստը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գործով ողբերգությունը համարում է այն, որ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով քաղաքական աջակցություն չկա. «Դա շատ նեղ կուսակցական էգոիզմ է»: Պարոն Իշխանյանին զարմացնում եւ զայրացնում է այն փաստը, որ տասնհինգամյա Շահեն Հարությունյանին միջնորդել են դատապարտել հինգ տարով՝ հորը պաշտպանելու համար: «Ամեն ինչ պետք է անեն Շանթին եւ ընկերներին գոնե ազատելու համար»,- ասաց նա: Պարոն Իշխանյանը զուգահեռներ տարավ Սյունիքի նախկին մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին նշանակելու եւ Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու միջեւ. «Հանցագործներին են նշանակում մարզպետ, իսկ Շանթ Հարությունյանին չի նշանակի մարզպետ, որովհետեւ նա անմեղ է: Սա Հայաստանի խարանն է, տղաները չհարմարվող եւ ընդվզող տեսակներն են, այդ իսկ պատճառով նրանց նկատմամբ խիստ պատիժ է սահմանվում»: «Շանթ եւ ազատություն» հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Հայրապետյանն էլ ավելացրեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով հիմնադրամը լուծարվում է: