Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցիները պահանջում են Հովիկ Աբրահամյանին. Գալա

Տնտեսություն
գալա

Այս պահին Գյումրու կենտրոնական շուկային հարակից տարածքում բողոքի ցույց են իրականացնում քաղաքի հագուստ եւ կոշկեղեն վաճառող փոքր ու միջին ձեռնարկատերերը: Նրանք վաղ առավոտից փակել են իրենց տաղավարները եւ փակել են շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկը: Ցուցարար առեւտրականների բողոքը վաղվանից ուժի մեջ մտնող Շրջանառության օրենքի նոր փոփոխությունների դեմ է, որը, ըստ նրանց, լուրջ հարված է փոքր ու միջին տնտեսվարողին: Այսօրվա ակցիայի մասնակիցների պահանջն է, որ ՀՀ կառավարության ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանը, Երեւանից հասնի Գյումրի եւ հանդիպի իրենց հետ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում