Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը պատվեր է կատարում». Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
LjEJrKHSLJc

2009թ. հոկտեմբերի 10-ից` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առ այսօր, որեւէ դրական տեղաշարժ չի եղել Թուրքիայի հետ հարաբերություններում: Մի քանի օր առաջ ՄԱԿ-ի 69-րդ ասամբլեայի ամբիոնից Սերժ Սարգսյանը գրողի ծոցն ուղարկեց արձանագրությունները: Ի՞նչ էր նշանակում սա: Արդյոք ՀՀ կողմից կհետեւե՞ն կոնկրետ քայլեր: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը միակ լավատես պատգամավորն էր. «Եթե այդ մասին հայտարարվել է, ապա այն անպայման հետ է կանչվելու, օդում չեն կախի, բայց սպասենք դեպքերի ընթացքին: Հասարակության մեջ վաղուց հասունացել էր, որ պետք է հետ կանչվեին»: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարկի հետ հանդիպմանը նշել է, որ ինքն ավելացնելու բան չունի Սերժ Սարգսյանի խոսքերին: Տիկին Քլարկը հիշեցրել է ելույթից մի հատված, որ պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը եւ հետաքրքրվել` կա՞ն արդեն մոտավոր ժամկետներ: Էդվարդ Նալբանդյանն անորոշ պատասխան է տվել` եթե այդպիսի բան արդեն լիներ, Սերժ Սարգսյանը միգուցե ասեր դրա մասին։ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ` իրականում պատասխանը շատ պարզ էր` Սերժ Սարգսյանն անկախ չի գործում, այլ կատարում է արձանագրությունները նախաձեռնողների պատվերը. Նա վստահ է` Թուրքիան առանց նախապայմանների, այն է` չքննարկել Հայոց ցեղասպանության հարցը եւ ԼՂՀ-ն վերադարձնել Ադրբեջանին, չի գնա ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման եւ չի բացի սահմանները: Ավելին՝ տեսանյութում