Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերբիան չի ցանկանում տոմսեր տրամադրել Ալբանիային

Սպորտ
sport-serbia-albania

Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները դիմել են Ալբանիայի իրենց գործընկերներին եւ առաջարկել հրաժարվել իրենց թիմերի միջեւ կայանալիք խաղերի տոմսերից: Ինչպես հայտնի է, այդ երկու երկրների հարաբերություններն անչափ լարված են կապված Կոսովոյի հետ: Այդ լարվածությունը զգացվում է նաեւ սպորտային ասպարեզում: Մասնավորապես, սերբ ֆուտբոլասերները միջազգային խաղերի ժամանակ ցուցադրաբար այրում են Ալբանիայի դրոշը: Հոկտեմբերի 14-ին Սերբիայի հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում սեփական դաշտում ընդունելու է Ալբանիայի ազգային թիմին: Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան անկարգություններից խուսափելու համար Ալբանիայի ՖՖ-ին առաջարկել է հրաժարվել իրենց հասանելիք տոմսերից (ստադիոնի տեղերի քանակի 5 տոկոսը): Եթե ալբանացիներն ընդունեն առաջարկը, ապա Սերբիայի ՖՖ պարտավորվել է հրաժարվել Ալբանիա – Սերբիա պատասխան խաղերի տոմսերի իր խմբաքանակից: Հիշեցնենք, որ Սերբիայի եւ Ալբանիայի ընտրանիները Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Եվրո-2016-ում: Արդեն հոկտեմբերի 11-ին մեր ազգային թիմը սեփական դաշտում հյուրընկալելու է Սերբիայի հավաքականին: