Հայաստանը՝ մարդագոյացման օջախ. բացահայտում (տեսանյութ)

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում հայ-ամերիկյան արշավախմբի կատարած վերջին պեղումները կարող են մարդկության զարգացման պատմության մեջ սենսացիոն բացահայտումներ անել։ Նոր Գեղիում հայտնաբերել են ցլեպից պատրաստված յուրօրինակ գործիքներ։ Այս հայտնագործությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարդագոյացման օջախ է նաև Հայաստանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը։

Հանրահայտ Սայանս ամսագիրն արդեն իսկ անդրադարձել է Հայաստանի տարածքում հայտնաբերված գտածոներին։ Մասնագետները վստահ են. չի ուշանա նաև միջազգային հանրության արձագանքը։ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքով՝ եթե ուզում ենք մեր երկրում գիտությունը զարգանա, պետք է աշխատենք նաև դրսի մասնագետների հետ։ Մասնագետն անդրադարձավ նաև գտածոների՝ հաճախակի սև շուկայում հայտնվելու խնդրին՝ նշելով, որ բարեխիղճ մարդիկ տեղեկացնում են ցանկացած գտածոյի մասին, իսկ շատերն անմիջապես տանում, վաճառում են։

loading