Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը պարգեւատրել է Արա Գեւորգյանին

Սպորտ
sport-naxarar2

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում ունեցած մեծ ներդրման համար, նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգահան եւ երաժշտական պրոդյուսեր Արա Գեւորգյանին: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Ես, որպես սպորտի ներկայացուցիչ, գիտեմ, թե որքան ոգեւորիչ կարող է լինել երաժշտությունը, որի տակ մեր մարզիկները ելույթ են ունենում: Կարող եմ նշել բազմաթիվ օրինակներ, երբ ձեր ստեղծագործությունների տակ են նրանք հաղթել» - հանդիպման ժամանակ ասել է Գաբրիել Ղազարյանը: Արա Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել նախարարին պարգեւի համար՝ նշելով, որ այն պարտավորեցնող է, եւ ինքը հետագայում էլ կշարունակի իր երաժշտությամբ ազգային հայրենանվեր գաղափարներ սերմանել՝ նպաստելով մեր մարզիկների նոր մարզական նվաճումներին: