Ճանապարհները փակ են, երթուղին չի գործում. Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է սիսիանցիներին
Սիսիանում ընթացող եռյակի հանրահավաքին ներկա էր նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Վերջինս հաստատեց այն տեղեկությունները, որ քաղաք եկող երթուղիներից ոչ մեկը չի գործում:Քաղաքապետը ավելացրեց նաև, որ շատ հիմնարկներում այսօր աշխատանքային օր է հայտարարվել, որպեսզի աշխատակիցները ներկա չլինեն հանրահավաքին:
Հանրահավաքին ներկաները Ա1+ - ի լրագրողին հայտնեցին, որ իրենց բարեկամները չեն կարողացել գալ Սիսիան, քանի որ ճանապարները փակ են, պետավտոտեսուչները ճանապարհներին կանգնեցնում են Սիսիան եկող մեքենաներն ու տուգանում:
Սիսիանցիները նաև հայտնեցին,որ առավոտյան իրենց քաղաք է ժամանել նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ժողով անցկացրել և բնակիչներին սպառնացել չմասնակցել միտինգին:
Լուրը հաստատեց նաւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը