Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ.«ՊԵՏՔ ՉԷ ԵՐԿԻՐԸ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ ԳՑԵԼ»

Քաղաքականություն

Պետական պարլամենտական համակարգի կողմնակիցները երեկ շատ պատկերավոր ձեւով ցույց են տվել, որ նման համակարգը Հայաստանում ուղղակի չի գործելու: Ավելի լավ պրոպոգանդա նախագահական համակարգի համար դժվար է հորինել, ասում է Ռոբերտ Քոչարյանը երեկ խորհրդարանում տեղի ունեցած վեճի մասին:

Այնուամենայնիվ նախագահը դժգոհում է եւ նշում, որ երկիրը պետք չէ գցել, իր իսկ խոսքերով, հիստերիայի մեջ:

"Մամուլի մասին" օրենքի նախագծից բոլոր դժգոհողներին նախագահը խորհուրդ տվեց չանհանգստանալ, քանի որ առայժմ պարզ չէ օրինագծի ճակատագիրը: "Մինչեւ մենք այս տարբերակի վերաբերյալ չստանանք Եվրախորհրդի մասնագետների եզրակացությունները մենք չենք քննարկի այդ հարցը", - ասում է նախագահ Քոչարյանը:

Իսկ այցելելով թեթեւ արդյունաբերության ցուցահանդեսը Հանրապետության նախագահն այսօր նորից համոզվեց, որ Հայաստանի արտադրանքը որակյալ է եւ մրցունակ: