Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ Սյունիքում հերթ են կանգնել՝ Սուրիկ Խաչատրյանին համբուրելու համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Still0926_00000

Մի քանի սպանությունների եւ այլ հանցագործությունների մեջ ներքաշված Սուրիկ Խաչատրյանին Սյունիքում դիմավորել են աղ ու հացով։ Ձեռքսեղմումները շատ են, բոլորն սպասում են մարզպետի ձեռքը սեղմելու իրենց հերթին, պատասխան համբույրին, նրանց դեմքին ժպիտ է «բարի վերադարձ» ասելու ցանկությունը բոլորի մոտ է։ Հետո իհարկե, խմում են։ Նրանց մեջ զինվորական էլ կա։ Մեկ այլ զինվորական էլ բաժակ է բարձրացնում եւ խմում զինվորների կենացը, նրանց հենց նոր են Սյունիքից հեռացրել Ղարաբաղ։ Հիշեցնենք, որ մարզպետի պաշտոնից Սուրեն Խաչատրյանն ազատվել էր Գորիսի իր տան մոտ տեղի ունեցած սպանության համար։ Սպանվածը բանակի գնդապետ՝ Ավետիք Բուդաղյանն էր։ Վերանշանակված մարզպետը խոստանում է, որ սյունեցիները տարբերությունը կզգան։ Ի դեպ, սյունեցիները մեկ մարդու նման հրաժարվել են տեսախցիկի առաջ գնահատել Սուրեն Խաչատրյանի վերանշանակումը՝ մարզպետի պաշտոնում։ Մանրամասները՝ տեսանյութում Հաջորդ տեսանյութը-- Սյունիքի  Խուստուփ հեռուստաընկերությանն է