Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԱՏԱՐԸ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆՆ Է

Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Տղամարդկանց պայքարում հաջող է հանդես գալիս փորձառու Արտաշես Մինասյանը, որը անցկացրած 4 պարտիաներում ընդամենը կես միավոր է կորցրել: 4-րդ տուրում Արտաշեսը սեւերով պարտության մատնեց Հայաստանի հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանին եւ 3.5 միավորով դուրս եկավ առաջին հորիզոնական:

Մինչ այս տուրը միավորների կորուստ չունեցած Տիգրան Նալբանդյանը այժմ Կարեն Ասրյանի հետ բաժանում է 2-րդ տեղը: Վերջինս այս տուրում հաղթեց Արման Փաշիկյանին: Առայժմ միավոր չի վաստակել գյումրեցի գրոսմայստեր Արա Մինասյանը, որն էլ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Կանանց պայքարում 3.5-ական միավորով 1-ին տեղում են Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանը եւ Մերի Գասպարյանը: