Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը վրիպե՞լ է պարգևատրելիս (տեսանյութ)

Հասարակություն
a0c6d72c477d882b760d8b94c09e9ead

«Կամ իշխանությունները փակում են փոքր ՀԷԿ-երը, կամ մենք գյուղատնտեսություն այլևս չենք ունենալու»,-այս մասին է ահազանգում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ «Ամբողջ Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլ չի աճել, մարդկանց բերքը վառվել է, ու ամբողջը ՀԷԿ-երի պատճառով։ Մեր Արարատյան դաշտի հողերը այս տարի անջրդի մնացին ոչ թե որ մենք ջրամբար չունենք, այլ որ մի շարք փոքր ՀԷԿ-եր ունենք։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ պետք է հանձնաժողովներ ստեղծել ու ուսումնասիրել փոքր ՀԷԿ-երի նման շատ առկայությունը մեր երկրում »,-մեկնաբանում է նա։ Ըստ Պարոն Բերբերյանի կանխատեսումների՝ մենք այս տարի ավելի քիչ կարտոֆիլ կարտահանենք, և հնարավոր է, որ գինը թանկանա՝ տատանվելով 200-300 դրամի մեջ։ Նա հպարտությամբ է նշում, որ մեր կարտոֆիլը իր որակով աշխարհում լավագույններից է .«Վերջերս Նիդեռլանդներից հայտնի ֆերմեր էր եկել Հայաստան, Վարդենիսի մեր կարտոֆիլի բերքը տեսել էր, զարմացել էր, թե ինչպես ենք քարերի մեջ նման առողջ բերք ստանում»։ Ինչ վերաբերում է վերջերս նախագահի կողմից ոռոգման ոլորտի մի շարք մասնագետների պարգևատրմանը, պարոն Բերբերյանը նկատեց. «Մեր երկրում այնքան մարդ է պարգևատրվում, նախագահը կարող է և վրիպել է, դե մարդ են, թող ստանան»: