Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի սրբի աջը

sb

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի սեպտեմբերի 27-ին նշում է Ս. Գևորգ զորավարի տոնը: Այդ առթիվ Ն. Ս. Օ.Տ. Տ. Գարեբին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի սրբի աջը: Ժամը 11.00 Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ կմատուցվի տոնական Ս. Պատարագ: Ժամը 13.00՝ Ս. Պատարագի ավարտին, եկեղեցու բակում կկազմակերպվի մեծ տոնախմբություն, որին իրենց մասնակցությունը կբերեն ազգային երգուպարի հայտնի խմբեր, օպերային երգիչներ: Տոնը կզարդարի լարախաղացը: Ավանդույթի համաձայն Ս. Գևորգի տոնի օրը Նորագավիթի բնակիչները մատաղ են մատուցում: Այս տոնը նրանք նշանավորում են նաև իրենց համեղ դեղձի օրհնությամբ: Նորագավիթի համայնքի անդամները տասնյակ տարիներ հպարտանալով դեղձի երկու տեսակներով՝ Ս. Գևորգի տոնին օրհնության համար բերքից լավագույն մասը բերում են եկեղեցի և հյուրասիրում բոլոր այցելուներին:   ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի Ս. Գևորգի տոնը նաև Մարաշի տոնն է: Մարաշցիներն ավանդույթի համաձայն հավաքվում են ԱՀԹ Նորք-Մարաշի Ս.Աստվածածին եկեղեցում: Ժամը 12.30 եկեղեցու բակում տեղադրված՝ նահատակված մարշցիների հիշատակին նվիրված խաչքարի մոտ հոգեհանգստյան կարգ կկարատվի Մեծ Եղեռնի զոհ մարաշցիների հիշատակին: Ժամը 13.00 Նորք-Մարաշ համայնքապետարանը կազմակերպում է տոնախմբություն. ելույթ կունենան «Մարաթուկ» երգիպարի անսամբլը, Նոր Նորք և Դավիթաշեն համայնքների ժողովրդական պարի խմբերը: Կլինի Մարաշի անանդական ճաշատեսակների և մատաղի հյուրասիրություն: «Ընտանիքի տարի» ծրագրի շրջանակում տեղի կունենա պատմական Մարաշի հարսանյաց ծեսի ցուցադրություն: Սիրիահայերը հնարավորություն կունենան իրենց արծաթյա և ոսկե աշխատանքների ցուցահանդես վաճառք կազմակերպել:   ԱՀԹ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի ԱՀԹ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու համայնքի նախաձեռնությամբ Ս. Պատարագի ավարտին կմատուցվի մատաղ: Գյուղի դպրոցում կազմակերպվելու է միջոցառում՝ շարականների երգեցողությամբ և եկեղեցու «Մուշ» պարային խմբի ելույթով:   ԱՀԹ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցի 11.00 կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին եկեղեցու բակում եկեղեցու երիտասարդաց միությունը կներկայացնի Ս.Գևորգի վարքը: Միության անդամներից մեկը ելույթ կունենա ջութակի կատարումներով: Տիկնանց միությունը փոքրիկ հյուրասիրություն կկազմակերպի: Համանքի կողմից անապահով 30-ից ավելի ընտանիքների երեխաներին կնվիրաբերվեն գրենական պիտույքներ: