Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուհերում ուսման վարձերի վճարման ժամկետը երկարացվել է

Հասարակություն
buh

Կառավարության որոշման համաձայն` մինչև սեպտեմբերի 15-ը բուհերի առաջին կուրսի ուսանողները պետք է վճարած լինեին ուսման վարձերը: «Ա1+»-ի հետ զրույցում  Մանկավարժական համալսարանի հաշվապահ Ռուզաննա Բաբայանը նշեց, որ հաշվի առնելով ներկայիս սոցիալական վիճակը՝ սահմանված ժամկետը երկարացվել է. «Ուսանողներին հնարավորություն է տրվել ուսման վարձը մարել մինչև սեպտեմբերի վերջ»,-ասաց Ռ.Բաբայանը` հավելելով, որ մինչ այժմ ոչ մի ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնացել համալսարանից: ԵՊՀ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց բուհում ուսման վարձերի վճարման ժամկետը երկարացվել է մինչև սեպտեմբերի 25-ը: Հավելյալ ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որառաջին կուրսեցիների համար ուսման վարձի վճարման վերջնաժամկետը՝ բակալավրիատի ուսանողների համար մինչև սեպտեմբերի 20-ն էր: Բարձր կուրսեցիների համար նույնպես ուսման վարձի վճարման ժամկետը, ըստ նրանց հետ կնքված պայմանագրերի, մեկ ամիս է, սակայն հաճախ այդ գործընթացը ձգվում է մինչև հոկտեմբերի վերջ: Համալսարանից հայտնում են, որ մինչև հիմա որևէ ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնացել համալսարանից և այս պահին էլ կան այնպիսի ուսանողներ, որոնք դեռ չեն վճարել անգամ նախորդ տարվա ուսման վարձը: Ճարտարագիտական համալսարանից մեզ հայտնեցին, որ սահմանված ժամկետը երկարացվել էր մինչև սեպտեմբերի 24-ը, իսկ արդյոք այն նորից կերկարացվի, այժմ հայտնի չէ, և պարզ կլինի այսօրվա ռեկտորատի նիստից հետո: