Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրախ եմ, որ մարդկայնությունը Հայաստանում դեռ կա» (տեսանյութ)

Հասարակություն
tatevos.jpg

Հայաստանում արդեն հնարավոր է կանխել վաղաժամ ծնված նորածինների հավանական կուրությունը։ Այս հիվանդությունը՝ անհասության ռետինոպաթիան , պահանջում է վիրահատության մի քանի փուլեր: 8 երեխա արդեն վիրահատվել է Հայաստանում եւ նրանց այլեւս կուրություն չի սպառնում : Ռուսաստանից ժամանած այս փոքրիկի մոտ ախտորոշվել է կուրության վտանգ: Նրան այսօր անվճար վիրահատեցին նորաբաց «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում»: «Հայկական ակնաբուժության նախագծի» վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանը լիազորված է կատարելու անհասության ռետինոպաթիայի վիրահատություններ Հայաստանում, որոնք մինչ օրս չէին իրականացվում այստեղ: Նա Հայկական ակնաբուժության նախագծի միջոցով վերապատրաստվել է ԱՄՆ-ում: Հայ մասնագետները շարունակական կապի մեջ են իրենց արտերկրյա գործընկերների հետ, որոնք որ միայն առցանց , այլեւ, երբեմն, նաև Հայաստանում մասնակցում են հայ մանուկների հնարավոր կուրության կանխարգելման ծրագրին: Այսօր վիրաբույժ Թադեւոս Հովհաննիսյանի հետ միասին փոքրիկին վիրահատում էր նաեւ Մեծ Բրիտանիայից ժամանած բժիշկ Չեն Վոնգը. «Ես այստեղ եկել եմ ժամանակավոր։ Սակայն համոզված եմ, որ պարոն Հովհաննիսյանն այնքան լավ բժիշկ է, որ կարող է անձամբ կատարել վիրահատությունն, իսկ ես նրան կարող եմ օգնել համացանցի միջոցով»։ Հայկական ակնաբուժության նախագծի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը մի քանի տարի է՝ ինչ աշխատում է մանկական կուրության կանխարգելման ուղղությամբ: 2010 թ.-ից առ այսօր հետազոտվել է ավելի քան 2,000 նորածին: 70 նորածինների մեծ մասի լազերային վիրահատությունը կատարել է Թադեւոս Հովհաննիսյանը: Այսօր վիրահատված 5 ամսական Տիգրանի հայրը, ով ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում, վիրահատությունից հետո միայն մի բան ասաց. «Ուրախ եմ, որ մարդկայնությունը Հայաստանում դեռ կա»,- ասաց Վազգեն Ադամյանը։