Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռումինացի քաղաքապետների պատվիրակությունը Երևանում է

Քաղաքականություն
ռումինացի

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը: Փոխվարչապետը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հայկական կողմը կարեւորում է բարեկամ Ռումինիայի հետ ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության խորացումը: Նա նկատեց, որ երկու երկրների միջեւ այդ ձեւաչափով համագործակցության բավականին հետաքրքիր հնարավորություններ են առկա ու գոհունակությամբ արձանագրեց, որ հատկապես վերջին տարիներին նոր կապեր են հաստատվում գործընկեր քաղաքների միջեւ, գործակցության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են: «Հայաստանի կառավարությունը խրախուսում է բարեկամ երկրների նահանգների եւ քաղաքների հետ ուղիղ շփումները, որոնք նպաստում են ինչպես առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ ժողովուրդների միջեւ սերտ շփումների հաստատմանը»,-նշեց փոխվարչապետը: Ռումինացի քաղաքապետները ներկայացրին իրենց քաղաքների հնարավորությունները, տնտեսության ավանդական եւ հեռանկարային ուղղությունները ՝ ընդգծելով, որ շահագրգռված են Հայաստանի գործընկեր քաղաքների հետ հարաբերությունների զարգացմամբ: Հատկապես հետաքրքիր համարվեց զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում գործակցությունը: Երկկողմ կապերի խորացման գործում կողմերը նաեւ ընդգծեցին Ռումինիայի հայ համայնքի կարեւոր դերը: Նշվեց նաեւ, որ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների, հատկապես՝ հին հայկական եկեղեցիների առկայությունը հետաքրքիր կարող է լինել զբոսաշրջային ուղղության զարգացման տեսանկյունից: