Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 բժշկական հաստատությունում հայտնաբերել է ավելի քան 25 մլն դրամի չափի 72 խախտում (տեսանյութ)

Քաղաքականություն
09.05.11.1

2013թ. ընթանցքում Վերահսկիչ պալատը 6 բժշկական հաստատությունում հայտնաբերել է ավելի քան 25 մլն դրամի չափի 72 խախտում: Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովին տեղեկացրեց պալտի նախագահ Իշխան Զաքարյանը: Բուժհմնարկներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Ուսումնասիրելով` սոցիալապես անապահով քաղաքացիների անվճար բուժօգնությունը` Վերահսկիչ պալատը հայտնաբերել է, որ հաճախ փորձ է արվում կեղծել փաստաթղթերը եւ արդյունքում` բյուջեից հատկացված գումարները նպատակային չեն օգտագործվում. «Տեղեկանքները կեղծվում են տարբեր տեղեր` կեղծվում է սոցիալական ծառայության տարածքային ծառայությունում, կեղծվում է այլ տեղ, բայց այն, որ միասնական համակարգը չի աշխատում, բժշկական կենտրոնի ղեկավարը չունի այդ հնարավորությունը, որպեսզի տվյալ դեպքում ստուգի», տեղեկացնում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Մանրամասները` քիչ անց տեսանյութում