Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիննախը թաքցնու՞մ է Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն. Առավոտ

Հասարակություն
index1

Ֆիննախի անվտանգության պետի ձեռքը դեռ չի՞ լավացել: Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը համառորեն հերքում էր մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում գլխավոր տուժողը եղել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարության Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը: Ըստ որոշ տեղեկությունների՝ վիճաբանության արդյունքում Կարեն Խաչատրյանը ձեռքի կոտրվածքով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Գլխավոր տուժողի մասին տեղեկատվությունը չէր հրապարակել նաեւ ոստիկանությունը: Միջադեպից հետո Aravot.am-ը գրավոր դիմել էր ֆինանսների նախարարություն` ճշտելու, թե Կարեն Խաչատրյանն արդյոք աշխատանքի մե՞ջ է, եթե այո, ապա ցանկություն էինք հայտնել տեսնել նրան: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ինչպես որ սպասվում էր, մեր հարցին ի պատասխան, հայտնեցին, որ Կարեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդում` եւս մեկ անգամ շեշտելով, որ ներքին անվտանգության վարչության պետի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է Կարեն Խաչատրյանին տեսնելու մեր ցանկությանը, ապա ֆիննախից հետքրքրվել էին, թե ո՞րն է նրան տեսնելու մեր նպատակը` խոստանալով կազմակերպել, երբ պարոն Խաչատրյանը վերադառնա արձակուրդից:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ