Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթերի» ֆուտբոլիստները քննադատել են Լուի վան Գալին

Սպորտ
sport-mancester

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի եւ թիմի խաղացողների մինչեւ առաջին ընդհարումն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։ Ըստ լրատվամիջոցի ունեցած տեղեկության, «Լեսթերի» հետ խաղից հետո հանդերձարանում թիմի խաղացողներից մի քանիսը դժգոհել են հոլանդացի մասնագետից, այն բանի համար, որ 3։3 հաշվի ժամանակ նա Անխել Դի Մարիային փոխարինել է Խուան Մատայով, որը գալիք ձմռանը պատրաստվում է տեղափոխվել «Լիվերպուլ»։ Այն, թե ինչպես է արձագանքել Լուի վան Գալը քննադատությանը, լրատվամիջոցները չեն նշում են։ Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության վերջին խաղում պարտվել է «Լեսթերին»՝ 3։5, չնայած մինչեւ 60-րդ րոպեն հաղթելիս է եղել 3։1 հաշվով։ Սա առաջին դեպքն է, որ թիմը զիջում է մրցակցին երկու գնդակի առավելությունից հետո։