Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի սպորտի նախարարը Արցախում

Պաշտոնական
unnamed52

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին: Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սպորտի մասսայականացմանը հատկապես երիտասարդների շրջանում եւ այստեղ կրթական հաստատությունների ակտիվ ներգրավմանն առնչվող հարցերին: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈ