Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիս-հարավի աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Պաշտոնական
hyusis-harav

Երևան-Արարատ հատվածում բետոնափռումը կատարվում է աջ երթևեկելի գոտում: Այդ հատվածի ամբողջական երկարությունը 19.5 կմ է: Ձախ կողմը բետոնապատված է ամբողջությամբ, իսկ աջ կողմում՝ 9.1 կմ-ն Երևան-Աշտարակ հատվածում բետոնափռման աշխատանքներ ընթանում են ձախ երթևեկելի գոտում: Աջ կողմը բետոնապատված է ամբողջությամբ, ձախ կողմում՝ 5.2կմ-ն: Հողային աշխատանքներ և նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում նաև Աշտարակ-Թալին հատվածում: Այստեղ գործող ճանապարհը լայնացնելուց բացի, կատարվում են նաև 9 կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: Կառուցվում են տարբեր բացվածքներով բետոնյա հեղեղատար կառուցվածքներ, տարբեր նշանակության անցումներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն