Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՅԴ-ն իր պահվածքի շնորհիվ կալանավայրում հայտնվեց». հիշում է Գալուստ Սահակյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
800_1445-copy

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը յուրովի է մեկնաբանում ոչ իշխանական ուժերի հանրահավաքին ՀՅԴ չմասնակցությունը. «ՀՅԴ-ն իր պահվածքի շնորհիվ նաեւ 1990-ականներից հետո կարծում եմ կալանավայրերում հայտնվեց։ Նա իր մոդելն ունի, նաեւ երբ կոալիցիայի անդամ էր` խորհրդարանական կառավարման մոդելը»: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, ապա պարոն Սահակյանի կարծիքով` ոչ իշխանական ուժերի ակտիվությունը պետք է իր գաղափարախոսությունն ունենա, ինչն այսօր տրամաբանորեն ձեւակերպված չէ. «Այս ընթացքում շատ խնդիրներ եղել են, որ քառյակի որոշակի ուժեր այլ տեսակետ են ունեցել, քառյակը գնացել է այն տեսակետներով, որ քառյակի մեծամասնությունն է ընդունել: Ես չեմ կարծում, որ դրանով քառյակը լուծարվում է»: