Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԻԳ-երի ղեկավարները բարձրաձայնել են խնդիրների մասին

Պաշտոնական
unnamed32

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարները մանրամասն ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները և կառավարության ղեկավարին զեկուցել արձանագրված խնդիրների մասին: Վարչապետը կարևորել է ծրագրերի արդյունավետ իրականացումը, հանձնարարել պահպանել կատարվող աշխատանքների որակն ու ժամանակացույցը, վերլուծել առկա բացթողումների պատճառները՝ դրանք վերացնելու համար: