Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Armenia» անվանմամբ տեղեկատվական գրքույկ՝ չինացիների համար

Քաղաքականություն
kitay

Սեպտեմբերի 23-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա գտնվեցին Չինաստանի արտոգրծնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, զինվորականներ, Չինաստանի գործարար շրջանակների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ընդունելությանը մասնակցեց Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վան Չաոն, ում հետ դեսպան Արմեն Սարգսյանն ունեցավ առանձնազրույց՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցեր: Ընդունելության մասնակիցներին ներկայացվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ դեսպանության կողմից լույս ընծայված «Armenia» անվանմամբ տեղեկատվական գրքույկը, որում, մասնավորապես, ներկայացված են Հայաստանի պատմությունը, մշակույթը, ներդրումային և զբոսաշրջային հնարավորությունները: Նույն օրը երեկոյան դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն Պեկինում ուսանող հայ երիտասարդների համար: