Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆիրդուսնոցն» այսօր ամայի է. ձեռներեցները չեն լքում կառավարության շենքը

Տնտեսություն
firdusnoc

Կառավարության շենքի մոտ առավոտից հավաքված փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցները դեռ վանկարկում են «Ամոթ»։ Հիշեցնենք, նրանք մտահոգություն ունեն, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունները վնասելու են իրենց բիզնեսը։ Այս ձեռնարկատետերի մեջ են նաեւ տոնավաճառների աշխատակիցները։ Երեւանի ամենահին տոնավաճառներից մեկը՝ «Ֆիրդուսնոցը», այսօր ամայի է։ Ցուցարարները կամաց-կամաց ցրվում են՝ հինգշաբթի առավոտյան կրկին հավաքվելու պատրաստակամությամբ։ firdu firdus