Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնաճի մասին փաստաթուղթը գաղտնի է պահվում (տեսանյութ)

Տնտեսություն
f3b79dcf192c78726d6d18cb9928b3ac

Արդյո՞ք Եվրասիակական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի նախագիծը պետք է գաղտնի պահվի հանրությունից, թե ոչ՝ վարչական դատարանը այսօր որոշեց հայտարարել միայն դատաքննությունից հետո։ Դեռ հուլիսի 14-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը Էկոնոմիկայի նախարարությունից խնդրել էր իրենց տրամադրել նախագծում տեղ գտած շուրջ 900 ապրանքների ցանկը,սակայն մերժում էր ստացել փաստաթղթի ՝գաղտնի լինելու պատճառաբանությամբ։ Այսօր գործն արդեն դատարանում էր: Հայցվոր, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչպես կարող է այդ փաստաթուղթը գաղտնիք համարվել։ Նա համոզված է, որ նախարարությունը ուղղակի խուսափում է փաստաթուղթը տրամադրել.«Հարցնում ես՝ երբ է այդ փաստաթուղթը գաղտնի համարվել, չեն պատասխանում, ինչ կերպով է գաղտնի համարվել,ինչ պրոցեսներ է անցել, որևէ հստակ պատասխան չեն կարողանում տրամադրել, որովհետև իրականում սա գաղտնի փաստաթուղթ չէ, սա ծառայողական բնույթի փաստաթուղթ է, որը Հայաստանում չի համարվում գաղտնի»: Նա ավելի քան վստահ է, որ փաստաթուղթը չի հրապարակվում, քանի որ իշխանությունները վախենում են, թե այն կարող է նոր հուզումների պատճառ դառնալ. «Մեր համոզմամբ՝ սպասվում է մեծ գնաճ, սարսափելի գնաճ՝ սերմացուից, ավտոմեքենաներից ու դեղորայքից սկսած»: Դանիել Իոաննիսյանը վստահեցնում է, որ իրենք հետևողական պայքարելու են, որ մինչև հոկտեմբերի 10-ը՝ Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության ստորագրումը, փաստաթուղթը հրապարակվի։