Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվանական կրթաթոշակ կտրվի

Հասարակություն
krt

Այսօր մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված ինտելեկտուալ մրցույթը, որի շրջանակներում կորոշվեն այն ուսանողները, ովքեր առաջիկա ուսումնական տարում կարժանանան անվանական կրթաթոշակների: Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ: Մրցույթի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։ Կրթաթոշակառուները մեկ ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25000-ական դրամ:   ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն