Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները փակում են Տիգրան Մեծ պողոտան. լուսանկարներ (տեսանյութ)

Տնտեսություն
kar1

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ՝ բողոքելով հարկային նոր փոփոխություններից։ Վարչապետը նրանց առաջարկել է իրենց բողոքները գրավոր ներկայացնել ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին. «Մեր թիրախը ոչ թե փոքր բիզնեսն է, այլ՝ խոշորը»։ Ձեռնարկատերերը չեն բավարարվել վարչապետի պատասխանով։ Ցուցարարների մի մասն այս պահին փակում է Տիգրան Մեծ պողոտան։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ եթե կարճ ժամանակում չբացեն ճանապարհը, ապա ոստիկանությունը կդիմի օրենքով սահմանված միջոցների։ 2 3 4 5 6