Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը Լեռնային Ղարաբաղում է

Սպորտ
sport-naxarar1

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված է հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Գաբրիել Ղազարյանն այցելելու է Ստեփանակերտի մարզական կառույցներ, հանդիպելու է ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանի և երկրի մարզական ոլորտի ներկայացուցիչների հետ: