Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վոկալի դասերը թողնեմ, իջնեմ էրեխեքի հետ տրնգի պարե՞մ». Ուսուցչուհին՝ Գինոսյանի ծրագրի մասին (տեսանյութ)

Հասարակություն
6708e2240789a0f356a62a9f0c1db370

«Ազգային երգ ու պար» ծրագրի շրջանակներում տրվել է «Ազգային պարի դպրոց» ծրագրի մեկնարկը։ Երևանի և մարզերի թվով 10 դպրոցների 5-րդ դասարաններում այսուհետ ազգային պարը կդառնա պարտադիր ուսուցանվող առարկա։ «Կարին» ազգագրական երգի պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ նախքան ծրագրի մեկնարկը, շրջել են մոտ 30 դպրոցներում ու ընտրել այնպիսի դպրոցներ, որոնք կունենան մեծ դահլիճներ, երաժշտական բավարար որակի կենտրոններ։ «Կարևոր նախապայման էր նաև տնօրենների բարյացակամ վերաբերմունքը, քանի որ ծրագիրը տապալելու միտումներ կային»,-նշեց Գ. Գինոսյանը՝ հավելելով, որ ազգային երգն ու պարը միջոց է, և ոչ՝ նպատակ ազգային ներաշխարհ ձևավորելու համար։ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, անդրադառնալով դպրոցների արձագանքին՝ նկատում է, որ մի դպրոցում ուսուցչուհին լսելով ծրագրի մասին՝ ասել է. «Կարողա՞ գիտեք իմ վոկալի դասերը պիտի թողնեմ, իջնեմ էրեխեքի հետ տրնգի պարեմ»։ Տիկին Բախշյանի կարծիքով՝ ծրագրի իրականացումը մեծավ մասամբ կախված է նրանից, թե ինչքան քաղքենի կլինեն տնօրենները։