Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնարարքների թիրախ կարող են լինել նաև իրաքաբնակ հայերն ու ասորիները

Քաղաքականություն
90448ee6f32115788d247d9493f1098e

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում Իրաքի հյուսիսում` պատմական իր բնօրրանում բնակվող եզդի ժողովրդին, որին ներկայումս իսլամական ծայրահեղականները, ցուցաբերելով ազգային-կրոնական անհանդուրժողականություն, ենթարկում են տեղահանման, բռնությունների և զանգվածային կոտորածների: Ըստ լուրերի, բռնարարքների թիրախ են նաև իրաքաբնակ հայերն ու ասորիները: Մենք գնահատում ենք Իրաքի եզդիական համայնքին 100 հազար դոլար մարդասիրական օգնության Հայաստանի Հանրապետության որոշումը: Ինչպես նաև ՀՀ դիվանագիտական ծառայությունների կողմից ծավալվող աշխատանքը միջազգային ատյաններում եզդի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում: Այս իրավիճակում անվիճելի է, որ ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը անհապաղ պետք է արձագանքեն եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվող բռնարարքներին, անհետաձգելի միջոցներ ձեռնարկեն` կանխելու զանգվածային հանցագործությունները, դադարեցնելու իրադարձությունների ողբերգական զարգացումը, համապարփակ և շուտափույթ օժանդակություն հասցնեն եզդիական անպաշտպան և խաղաղ համայնքին: Մենք աջակից ենք հանուն արդարության և անվտանգության եզդի ժողովրդի պայքարին:   Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ