Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը խոստացավ ընդունել ձեռներեցներին (տեսանյութ)

Քաղաքականություն
kar

Կառավարության շենքի մոտ են հավաքվել փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցները։ Նրանք մտահոգություն ունեն, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունները  վնասելու են իրենց բիզնեսը։ Խոսքը «Շրջանառության հարկի մասին» օրենքին է առնչվում, որը պահանջում է հստակ փաստաթղթաշրջանառություն, բացի այդ, հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից իջել է 1 տոկոս։ Ձեռներեցները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Վերջինս քիչ առաջ ժամանեց կառավարության շենք եւ խոստացավ ընդունել նրանց։