Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարիկ Ավագյանը՝ 1-ին ատյանի դատարանի նախագահ

Պաշտոնական
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ Գ. ԱՎԱԳՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 12-ի առաջարկությունը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Գարիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: ՀՀ նախագահի աշխատակազմ