Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռյակի հանրահավաքին մաքսայինին չեն անդրադառնա. ԲՀԿ-ական

Տնտեսություն
3aaa410e72680f87cda6af85103786f1

Չնայած հարկային որոշակի արտոնությունների եւ օրենսդրական փոփոխությունների, Հայաստանն առայժմ սպասված տնտեսական աճ չի արձանագրել. այս մասին այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։ Տնտեսագետի խոսքով՝ տնտեսական աճի համար անհրաժեշտ է երկրում ապահովել ներդրումներ. «Խնդիրը քաղաքական կամքի մեջ է։ Ներդրումներն ավելացնելու համար պետք է ստեղծել անվտանգության երաշխիքներ. Գործարարները չեն ցանկանում ներդրումներ կատարել Հայաստանում, քանի որ այստեղ կա մրցակցության պակաս»։ ԲՀԿ պատգամավորը չի կիսում այն տեսակետը, թե ՌԴ-ի դեմ կիրառված սանկցիաները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ կնվազեն տրանսֆերները դեպի Հայաստան՝ կապված մեր աշխատուժի հետ ՌԴ-ում։ Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունն իսկապես չկա. «Այսօրվա բարեփոխումները սահմանադրության հետ կապ չունեն։ Քաղաքացիական օրենսգրքից մինչեւ հարկային օրենսգիրք որեւէ կերպ չի խոչընդոտվում տնտեսական առաջընթացը»։ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին (այդ օրը նաեւ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցն է քննարկվելու Մինսկում) մաքսային միության, ԵՏՄ-ի հարց չի քննարկվելու. «Հնարավոր է՝ առանձին ելույթներում որոշակի անդրադարձ կատարվի այդ թեմային, սակայն հանրահավաքի առանցքային թեման 12 կետերն են, սահմանադրական բարեփոխումները, էլեկտրաէներգիայի հարցը»։