Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորեական հյուրընկալության անսահմանությունը կամ խաղաղության ետեւից (տեսանյութ)

Քաղաքականություն
WARP-summit-1

«Խաղաղություն ամբողջ աշխարհում». այս խորագրի տակ անցկացվող գագաթնաժողովի մասնակիցներին Սեուլի օդանավակայանում արդեն անակնկալ էր սպասվում։ Երեւանից Սեուլ 13 ժամ տեւած ճամփորդությունից հետո հազիվ էինք ոտք դրել օդանավակայան, երբ մի մեծ ծաղկեպսակ հայտնվեց իմ պարանոցին, մի խումբ երիտասարդ կորեացիներ , թափահարելով, տարբեր երկրների դրոշակները, բարի գալուստի մաղթանքներով շրջապատեցին ինձ, և սկսեցին վանկարկել ողջույնի խոսքեր: Ինձ խնդրեցին նկարվել միասին` աղաղակելով «Մենք խաղաղություն ենք ուզում»։ Crowd of Welcomers111 Իմ զարմանքը այսքանով չավարտվեց։ Սեուլ գալու համար շնորհակալություն էին հայտնում ամեն տեղ՝ հյուրանոցում, փողոցում։ Հաջորդ օրը պետք է տեղի ունենար պաշտոնական բացման արարողությունը Սեուլի բազմահազարանոց «Ջամջիլ» մարզադաշտում: Իմ տրամադրության տակ էր գտնվում առանձին ավտոմեքենա,որի վրա նրանք փակցրել էին մեր հեռուստաընկերության՝ «Ա1+»-ի լոգոն: Երբ ես և Ըն Ջին (նա կամավոր էր, որի պարտականությունների մեջ էր մտնում օգնել ինձ ամեն ինչում), մոտեցանք մարզադաշտին. ես զարմանքով նկատեցի, որ մեզ դիմավորելու էին եկել բազմաթիվ կորեացիներ: WARP summit (13) Մեզ ողջունողների շարքը ձգվում էր մոտ 100-150 մետր, եթե ոչ ավել, նրանք ժպիտը դեմքերին խոնարհվում էին յուրաքանչյուրի առջեւ և բարի գալուստ մաղթում: Երիտասարդ կորեացիների ոգևորությունը սահմաններ չէր ճանաչում` նրանք դրոշակները թափահարելով շնորհակալություն էին հայտնում մեզ` լրագրողներիս և հրավիրված հյուրերին ներկա գտնվելու համար: WARP summit (7) «Ջամսիլ» մարզադաշտը լեփ-լեցում էր, կազմակերպչական մեծ աշխատանք էր տարվել, մարզադաշտի մեջտեղում 12.000 կամավորներ ներկայացում էին պատրաստել: Նրանք տարբեր գույնի թղթերով մի իսկական շոու էին պատրաստել. նրանք պարբերաբար փոխելով գույները՝ ստանում էին տարբեր պատկերներ, տարբեր գրություններ: Ելույթ ունեցան նախկին քաղաքական գործիչներ, հոգևոր ոլորտի ներկայացուցիչներ,  HWPL (Երկնային մշակույթ, համաշխարհային խաղաղություն, լույսի վերականգնում- Heavenly culture , world peace, restoration of light) կազմակերպության նախագահ Լի Ման Հին: Նա էր այս համաժողովի հիմնադիրը։ WARP summit (8) Իսկ այս գաղափարի հիմքում հետեւյալ միտքն էր. կրոնը, որն ի սկզբանե ստեղծված է եղել խաղաղության համար, այսօր միայն տարաձայնություններ է սերմանում ազգերի միջև, դառնում են ծայրահեղականության պատճառ, խլում բազմաթիվ կյանքեր: Կրոնները սպառել են իրենց, եկել է ժամանակը, որպեսզի երկրի վրա հաստատվի նոր մշակույթ, այն է` երկնային մշակույթ, որը վերջ կդնի պատերազմներին և կվերահաստատի խաղաղությունը: Պարոն Լի Ման Հին, որպես իր նպատակների հանգուցալուծում, կոչ արեց աշխարհի ղեկավարներին ստորագրել պատերազմները արգելող համաձայնագիր: Մասնակիցների կողմից նման համաձայնագիր ստորագրվեց, բայց թե դրա տակ երբ կդրվի աշխարհի բոլոր ղեկավարների ստորագրությունը, ցույց կտա ժամանակը։ Տաթեւիկ Մնացականյան Սեուլ-Երեւան WARP summit (12)