Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին անտառապետը՝ պաշտոնյաների ապօրինությունների մասին

Հասարակություն
forest

«Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող Տիգրան Մելիքյանը դադարեցրել է հացադուլը, երբ սեպտեմբերի 15-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Արմեն Շիրոյանն այցելել է նրան: Հանդիպումը տեղի է ունեցել, սակայն Տ. Մելիքյանի բաձրացրած խնդիրները ու իրավախախտումները մնացել են նույն տեղում՝ անուշադրության մատնված: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Տ. Մելիքյանը հայտնում է այնպիսի հանցագործությունների մասին, որոնք անուշադրության մատնվելով ըստ էության հետևողականորեն կոծկվում են: Տիգրան Մելիքյանը նախկինում աշխատել է տեսուչ ՀՀ ԲՆԱ ԲՊՏ Լոռու տարածքային բաժնում, ներկայումս մեղադրվում է «Դսեղի» անտառտնտեսության «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ: 2014 թ. սեպտմեբերի 10-ին, Տ. Մելիքյանը իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնելով մի շարք ապօրինությունների մասին, որոնց նա ականատես է եղել իր աշխատանքի ընթացքում: Ապօրինությունների մեծ մասն իրականացվել ու հովանավորվել են բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից: Տ. Մելիքյանի ներկայացրած տեղեկությունները՝ ստորեւ