Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գծատերերը խիստ զգուշացում են ստացել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
0108f8fb70989b84d5ab88e11a96c842

Կանգառում երկար ժամանակ կանգնած դժգոհ մարդիկ, գերբեռնված երթուղայիններ ու նյարդայնացած վարորդներ։ Այս պատկերը կարելի է տեսնել Երեւանի կանգառներում ցանկացած օր, հատկապես աշխատանքային օրվա վերջում։ Քաղաքապետարանում չեն հերքում՝ խնդիրը կա։ Որպես գերծանրաբեռնվածության պատճառ մատնանշում են երթուղում միկրոավտոբուսների ու ավտոբուսների քիչ լինելը։ Խնդիրը ամենեւին այն չէ, որ տրանսպորտն է բացակայում։ Երթուղայինի վարորդ գրեթե ոչ ոք չի ուզում աշխատել։ «Վերջին մի քանի տարվա ընթացքում երիտասարդ վարորդ չկա, այսինքն` երիտասարդները չեն ձգտում աշխատել, դա երեւի ռիսկային լինելուց է։ Տարեց մարդիկ էլ դուրս են գալիս, փոխարինող չկա»,- ասում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Երթուղիներ շահագործող այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանում ապահովել համապատասխան քանակի տրանսպորտ եւ վարորդ, արդեն խիստ զգուշացում են ստացել՝ վստահեցնում է Հենրիկ Նավասարդյանը։ Պահանջը չկատարելու դեպքում քաղաքապետարանը նրանց կզրկի աշխատանքից։ Մանրամասներ՝ տեսանյութում