Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգողական մրցաշար կանանց համար

Սպորտ
sport-futbol-kanajq

Այսօր «Հանրապետական» մարզադաշտի 2-րդ խաղադաշտում մեկնարկեց Հայաստանի կանանց ֆուտբոլի 2014-2015 թթ. աշնանային ստուգողական մրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարին մասնակցում են կանանց 12 ֆուտբոլային թիմեր. Ա խումբ` ԱՖԴ, Վանաձոր-Ջ.Ե, Քաղցրաշեն, Երևան-Գ.Մ, Երևան-Լ.Հ, Արթիկ-Ա.Ե: Բ խումբ` Սիս-Կիլիկիա, Քանաքեռ-84, Գյումրի-Ս.Ա, Տաթև-110, Արմավիր-Ս.Ա, Հրազդան-Դ.Դ: Մրցաշարն անցկացվում է մեկ խաղաշրջանով: Հաղթողը կորոշվի հոկտեմբերի 10-ին, Եվրոպայի 2016 թվականի առաջնության Հայաստան – Սերբիա խաղից մեկ օր առաջ: